Ջեսսի Ջեյն ու Չենինգ Տատումը բաժանվել են

ԶԼՄ-ները գրում են 39-ամյա Չենինգ Տատումի և 31-ամյա Ջեսսի Ջեյի բաժանման մասին: Դերասանն ու երգչուհին ավելի քան մեկ տարի է, ինչ միասին էին, սակայն հիմա որոշել են բաժանվել:

«Չեննինգն ու Ջեսսին արդեն մեկ ամիս կլինի, ինչ միասին չեն ապրում, սակայն նրանք որոշել են մնալ լավ ընկերներ», – հաղորդել է ինսայդերը:

Անցյալ տարվա աշնանը Չեննինգը հաստատել էր բրիտանացի փոփ-աստղի հետ իր սիրավեպի մասին շրջանառվող լուրերը, որից հետո երկրպագուները Ջեսսիին սկսել էին համեմատել դերասանի նախկին կնոջ՝ Ջեննա Դյուզանի հետ և նկատել դիմագծերի նմանություն:

Ջեսսին հիասթափվել էր այս համեմատության պատճառով, սակայն իր և Տատումի հարաբերությունների վրա սա ազդեցություն չթողեց: Երգչուհու խոսքերով, դերասանի ու իր սիրավեպը չի սկսվել նրանց առաջին հանդիպումից հետո: Ժամանակ է պահանջվել, որպեսզի նրանք ճանաչեն իրար: Ջեսսին շատ ջերմ էր վերաբերվում նաև Չեննինգի դստերը, 6-ամյա Էվերլիին: