«Ասաց, որ հանեմ ներքնազգեստս»․ Նյուշան պատմել է՝ ինչպես է իր հետ վարվել պեդոֆիլը

Երգչուհի Նյուշան յութուբյան «Ходят слухи» հաղորդման շրջանակներում հանդես է եկել շոկային խոստովանությամբ․ Նյուշան պատմել է, թե ինչպես է պատանի տարիքում ենթարկվել սեռական ոտնձգության։
Գեղեցկուհու պնդմամբ՝ 12-13 տարեկանում, երբ նա դեռ առաջին անգամ էր քասթինգների մասնակցում, պրոդյուսերը խնդրել է նրան ամբողջովին մերկանալ։

«Ասաց, որ հանեմ ներքնազգեստս։ Ես լսել էր, որ քասթինգների ժամանակ հարկավոր է հանել զգեստները, որպեսզի պրոդյուսերը հասկանա նիհարելու կամ սպորտով զբաղվելու կարիք ունես, թե ոչ։ Սակայն այդ պատահարը բավականին լուրջ հետևանքներ ունեցավ իմ հոգեկան առողջության վրա։ Ուրախ եմ, որ մեշ հասակում կարողացա հաղթահարել այն»,-պատմել է Նյուշան։

Հիշեցնենք, որ Նյուշան վերջերս է մայրիկ դարձել և նա հաճախ է կիսովւմ ընտանեկան, ջերմ ու սիրառատ լուսանկարներով։
«Այսօր ես արթնացա ու հասկացա, թե որքան եմ սիրում, որքան եմ ուրախ, որ ունեմ նման սիրելի, ում կարող եմ նվիրել իմ բոլոր խոստովանությունները: Սերը հնարավոր չէ չափել խոսքերով, արարքներով, նվերներով, որովհետև այն ապրում է մեր ներսում: Եվ կարևոր չէ, թե դուք քանի տարեկան եք, որովհետև սիրտն ունակ է զգալու հազարավոր էմոցիաներ անկախ ձեր տարիքից: Միայն հիմա եմ հասկանում, թե ինչ է նշանակում ապրել և ինչ է նշանակում սիրել ու լինել սիրելի»,- ինստագրամյան էջում կիսվել է Իգոր Սիվովը՝ Նյուշայի ամուսինը: