Լյուբով Ուսպենսկայան պատմել է հղիությունն ընդհատելու մասին

Լրագրող Դմիտրի Գորդոնի հետ հարցազրույցում` «В гостях у Гордона» հաղորդման շրջանակներում, Լյուբով Ուսպենսկայան պատմել է իր կյանքի ողբերգական իրադարձության մասին: 16 տարեկանում ստիպված է եղել ընդհատել հղիությունը։ Նա դա ծնողներից գաղտնի է արել։
Երգչուհին խոստովանել է, որ չի զղջում իր այդ քայլի համար, որովհետև հակառակ դեպքում նա կփչացներ և՛ իր, և՛ ընտանիքի կյանքը։

Վերջերս երգչուհին նաև հայտարարեց, որ ցանկանում է երեխա ունենալ: Ուսպենսկայան որոշել է դիմել արհեստական բեղմնավորման, բայց դուստրը նրան խնդրել է դիմել փոխնակ մոր օգնությանը:
Երգչուհին անկեղծանում է, որ ցանկանում է ավելի գեղեցիկ ու երիտասարդ դառնալ, որպեսզի իր ապագա փոքրիկը չբարդույթավորվի ծեր մոր պատճառով:

Գեղեցկուհի Լյուբով Ուսպենսկայան երիտասարդ տարիքում վայելում էր հազարավոր տղամարդկանց սերը և ուշադրությունը: Սակայն տարիները չխնայեցին նաև նրան: Արդեն 30 տարեկանում Ուսպենսկայան սկսեց դիմել կոսմետիկ միջամտությունների, իսկ հետո անցավ պլաստիկ վիրահատություններին:
Լրագրողների հետ զրույցում նա պատմում է, որ վախենում է ծերությունից և իրեն չի զգում 65 տարեկան: