«Եթե դուք սխալներ եք արել, ձեզ մի տանջեք»․ Լիլիթ Բասյան

«Եթե դուք սխալներ եք արել, ձեզ մի տանջեք դրանց համար։ Ոչ ոք հրեշտակ չէ, յուրաքանչյուրն իր մեղքն ունի սրտում, կարևորը՝ հետո չընկնել, այլ գնալ լուսավոր ճանապարհով։ Շնորհակալ եղեք ձեր թշնանիներին, նրանք ձեզ ավելի ուժեղ են դարձնում»,- իր ինստագրամյան էջում գրել է Լիլիթ Բասյանը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Լիլիթ Բաբասյանն իր էջերից հեռացրել էր ամուսնու հետ լուսանկարները: Նա փոխել էր նաև ազգանունը՝ Բաբասյանը դարձնելով Բասյան:

«Դուք գիտե՞ք, որ ձեզ կարող է դավաճանել յուրաքանչյուրը։ Միակ մարդը, որը միշտ կհավատա ձեզ, դուք եք։ Երբեք մի կասկածեք ձեր ուժերին»,- օրեր առաջ հրապարակումը մակագրել էր նա։