Տղամարդը ծախսել է 150 հազար դոլար, որպեսզի նմանվի Քիմ Քարդաշյանին

Ջորդան Ջեյմսը դեռ 20 տարեկան էր, երբ հեռուստատեսությամբ սիրահարվեց Քիմ Քարդաշյանին և որոշեց ամեն կերպ նմանվել նրան: Տղամարդը դիմել է 30-ից ավելի պլաստիկ վիրահատության, որպեսզի կարողանա նմանվել ռեալիթի շոուների աստղին:

Երեք տարիների ընթացքում Ջորդան Ջեյմսը ծախսել է 150 հազար դոլար:
Նա 4 անգամ վիրահատել է իր քիթը: Լրագրողների հետ զրույցում տղամարդը խոստովանում է, որ մի քանի վիրահատություններից հետո հիմա այլևս չի կարողանում շնչել, իսկ չորրորդ վիրահատությունից հետո նրա ձայնալարերը վնասվել էին ու Ջորդանը շաբաթներ շարունակ չէր կարողանում խոսել:

Ջորդան Ջեյմսի գլխավոր նպատակը Քիմ քարդաշյանի հետ ծանոթանալն ու նրա հետ զուգերգ ձայնագրելն է:
Քիմ Քարդաշյանը լրագրողների հետ զրույցում ամսիներ առաջ անդրդադարձել է նաև Ջեյմսին ասելով. «Ես ուրախ կլինեմ, եթե ամեն ոք նման լինի ինքն իրեն»: