«Հայ համերգ»-ի երևանյան մենահամերգն ու հետաքրքիր ֆոտոշարքը

Դեկտեմբերի 20-ին և 21-ին «Դվին մյուզիք հոլում» կայացավ նոր՝ «Զարթնում է Երևանը» համերգային շոու ծրագիրը։
«Հայ համերգ» խմբի կատարմամբ հնչեցին երգեր մեր ոչ այնքան հեռավոր անցյալից։ Ծրագրում ներառված երգերից են եղել 60-ականների «Երգ գինու մասին» հայկական շլյագերը (խոսք՝ Հովհ․ Շիրազի, երաժշտություն՝ Հրանտ Թորոսյանի)։
Ի դեպ, ժամանակակից գործիքավորմամբ այս կատարման հիման վրա ստեղծվել է նաև տեսահոլովակ։
Համերգային ծրագրի ընթացքում հնչել են նաև մի շարք այլ երգեր։

Նշենք նաև, որ «Հայ Համերգ»-ը բաղկացած է վեց անդամից, այն «Sharm holding» ընկերության նոր երաժշտական նախագիծն է։