«Ձեռքը դրեց ոտքին ու սկսեց շոյել». Ռիյադ Մահրեզի կինը սիրահետել է Էնթոնի Ջոշին

The Sun պարբերականի հավաստմամբ՝ «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռիյադ Մահրեզի կինը՝ Ռիտան, ռոմանտիկ երեկո է անցկացրել բրիտանացի բռնցքամարտիկ Էնթոնի Ջոշի հետ, ինչի հետևանքով հայտնվել է սկանդալների կիզակետում:

Ռիտայի մտերիմ ընկերուհին լրագրողների հետ զրույցում խոստովանել է, որ բռնցքամարտիկն անգամ չէր ճանաչում Ռիտային և չգիտեր, թե վերջինս ում կինն է, իսկ Ռիտան վաղուց էր նկատել Էնթոնիին և տեսնելով նրան՝ որոշել էր բաց չթողնել հարմար առիթն ու ծանոթանալ մարզիկի հետ:

The Sun-ի թղթակիցը, ով ականատեսն է եղել զույգի հանդիպմանը, հավատացնում է որ Ռիտան և Էնթոնին շփվում էին բավականին ռոմանտիկ մթնոլորտում և սիրահարներ իէին նման:
Ռիյադ Մահրեզը և Ռիտան դեռ ոչ մի կերպ չեն մեկնաբանել կատարվածը: