87 տարեկանում մահացել է ֆրանսիացի մոդելյեր Էմանուել Ունգարոն։ ԶԼՄ-ների տվյալներով, նա վերջին տարիներին առողջական խնդիրներ է ունեցել։ Gazeta.ru-ի հաղորդմամբ` Ունգարոյի հաճախորդներն են եղել հայտնի դերասանուհիներ ու առաջին տիկիններ՝ Կատրին Դենյովը, Իզաբել Աջանին, Ժաքլին Քենեդին։
Ունգարոն իր հիմնած նորաձևության տան վերահսկիչ փաթեթը 1996 թվականին վաճառել էր իտալական Ferragamo ընկերությանը։