Ջոան Ռոուլինգը գլխավորել է 2019-ի ամենաբարձր վարձատրվող գրողների ցանկը

Բրիտանացի վիպասանուհի Ջոան Ռոուլինգը, որն առավել հայտնի է Հարրի Փոթերի մասին վիպաշարով, ըստ Forbes ամսագրի, դարձել է 2019 թվականի ամենից շատ վարձատրվող գրողը ողջ աշխարհում:

Ռոուլինգը մեկ տարում 92 մլն դոլար է վաստակել: Նշվում է, որ վիպասանուհու հիմնական աղբյուրը ստացվում է ոչ թե գրքերի վաճառքից, այլ թատերական բեմադրություններից և թեմատիկ այգիներից:

Երկրորդ տեղում է հայտնվել Ջեյմս Փաթերսոնը, որը 2018-ին գլխավորել է Forbes-ի ցուցակը: Նրա եկամուտը կազմել է 70 մլն: Փաթերսոնի գիրքը, որը գրվել է անցյալ տարի ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնի հետ համահեղինակությամբ, բլոկբաստեր է դարձել:

Առաջատար եռյակը եզրափակել է ԱՄՆ նախկին առաջին տիկին Միշել Օբաման: Նա Becoming հուշագրությունների համար 36 մլն դոլար է ստացել: Այդ գիրքը նույնպես դարձել է նախորդ տարվա ամենաընթերցված ներից մեկը: