Սկանդալ Տիմատիի ռեստորանում. երգիչը շոկի մեջ է (տեսանյութ)

Երգիչ Տիմատին ժամեր առաջ իր ինստագրամյան էջում հրապարակել է տեսնայութ, որտեղ իր ռեստորան են ներխուժում զինված մարդիկ ու նրանից ինչ-որ գումար ենպահանջում:
Պարզվում է, որ այդ ամենը բեմականացված էր, իսկ չար կատակի հեղինակը Տիմատիի լավագույն ընկերներից մեկն էր:

«Անկեղծ կասեմ. ես միանգամից չհասկացա, թե ինչ է կատարվում: ԱՄՆ-ում այսպիսի բաներ լինում են»,- ասել է երգիչը՝ հավելելով, որ «վրեժխնդիր» է լինելու ՝ նույնպիսի չար կատակ խաղալով ընկերոջ գլխին:

«Բայց Տիմատին շատ է վախեցել»,- տեսանյութի մեկնաբանություններում ասել են երկրպագուները:
Երգչի շփոթմունքն ու խուճապն անհնար է չնկատել: Սա կարելի է համարել 2019 թվականի լավագույն prank-ներից մեկը:

https://www.instagram.com/p/B6ZU6v2Hc-q/