Վերա Վոնգի՝ զգեստների նոր հավաքածուն ու կախարդական ֆոտոշարքը

Աշխարհահռչակ դիզայներ Վերա Վոնգը, ում մոդելավորած հարսանյաց զգեստները համարվում են ամենից պահանջվածն ու թանկարժեքն աշխարհում, ներկայացրել է երեկոյան զգսետների նոր հավաքածու, որն անվանել է «Կախարդական»:

Հավաքածուի ֆոտոշարքը նույպես կախարդական է ստացվել: Բրիտանացի լուսանկարիչներ Ջեյմս Ուիքլին և Աբիգայիլ Շերմանը մոդելների հետ շրջել են 7 երկներում՝ Ֆրանսիա, Նիդերլանդներ, Շվեդիա, Նորվեգիա, Չեխիա, Իտալիա և Հունաստան, որպեսզի ստանան ինքնատիպ ու գեղեցիկ լուսանկարներ:

Նորաձևության սիրահարներին դուր է եկել ոչ միայն դիզայների նրբագեղ ու էլեգանտ հավաքածուն, այլ նաև անկրկնելի ֆոտոշարքը:
Հիշեցնենք, որ Վերա Վոնգը համագործկցում է բազմաթիվ աստղերի և հայտնի մարդկանց հետ: Նրա հաճախորդների թվում են՝ Մելանիա Թրամփը, Իվանկա Թրամփը, Օպա Ուինֆին և այլք: