«Ամուսնական պատմություն» ֆիլմը առաջադրվել է «Ոսկե Գլոբուս»-ի վեց անվանակարգերում

Հոլիվուդի միջազգային կինոփառատոնը երկուշաբթի հայտարարել է, որ ռեժիսոր և սցենարիստ Նոա Բաումբախի «Ամուսնական պատմություն» ֆիլմը «Լավագույն օրիգինալ սցենար» անվանակարգում կարժանանա մրցանակի:

Բաումբախը, ով գրել և նկարահանել է մեծ ճանաչում ձեռք բերած ամուսնության քայքայման և դրա հետևանքների մասին դրաման, առաջադրվել է «Ոսկե Գլոբուս»-ի վեց անվանակարգերում, այդ թվում՝ «Lավագույն դրամա» և «Lավագույն սցենար»:

Netflix-ի ֆիլմում գլխավոր դերերով հանդես են գալիս հոլիվուդյան դերասաններ Սքարլեթ Յոհանսոնը և Ադամ Դրայվերը:

«Ամուսնական պատմություն» ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել Վենետիկի կինոփառատոնում՝ 2019 թվականի օգոստոսի 29-ին, այն նաև ցուցադրվել է Տելուրիդի կինոփառատոնում և Տորոնտոյի միջազգային կինոփառատոնում, որտեղ այն զբաղեցրել է առաջին հորիզոնականը «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգում։

Մրցանակները կհանձնվեն հունվարի 2-ին: