Արքայազն Հարին և Մեգան Մարքլը ներկայացրել են իրենց ընտանիքի սուրբծննդյան բացիկի լուսանկարը

Մեծ Բրիտանիայի արքայազն Հարին և նրա կինը՝ Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլը, ներկայացրել են իրենց ընտանիքի սուրբծննդյան բացիկի լուսանկարը։

Լուսանկարում տոնածառի դիմաց նստած Սասեքսի դուքսն ու դքսուհին ժպիտով հետևում են իրենց 7 ամսական որդուն՝ Արչի Հարիսոնին, ով նայում է տեսախցիկին:

Բացիկի սևուսպիտակ լուսանկարը հրապարակվել է երկուշաբթի երեկոյան, որտեղ ասվում է. «Շնորհավոր Սուրբ Ծնունդ, և երջանիկ Ամանոր մեր ընտանիքից՝ ձեր ընտանիքներին»:
Բացիկի ներքևի հատվածում գրված է. «Այս տարի որոշեցինք մեր սուրբծննդյան բացիկն ուղարկել էլեկտրոնային տարբերակով»:

Հաղորդվում է, որ լուսանկարի հեղինակն ընտանիքի մտերիմ ընկեր Յանինա Գավանքարն է, որը լուսանկարն ուղարկել է թագավորական ընտանիքի ընկերներին և աշխատակազմի անդամներին: