Դիմա Բիլանի նախկին ընտրյալի հուզիչ շնորհավորանքը

Այսօր երգիչ Դիմա Բիլանը նշում է իր 38-ամյակը: Երգչի ինստագրամյան էջում նրան շնորհավորել են բազմաթիվ աստղեր ու հայտնի մարդիկ:
Ամենից հետաքրքիրը Յանա Ռուդկովսկայայի շնորհավորանքն էր, ով չնայած աստղի հետ ունեցած նախկին անհամաձայնություններին ու կոնֆլիկտներին՝ շատ ջերմ ու հուզիչ շնորհավորանք է հղել նրան:

Յանան արտիստի հետ մի քանի տարվա վաղեմություն ունեցող լուսանկար է հրապարակել, որին կից գրել է. «Իմ սիրելի ընկեր, մենք արդեն 15 տարի է, ինչ միասին ենք: Քո երգերը լսում են ինչպես մեծերը, այնպես էլ փոքրիկները:
Դու անկեղծ, բարի, նրբանկատ ու զգայուն մարդ ես. մեր ժամանակներում դա բացառիկ երևույթ է: Առողջություն և երջանկություն եմ մաղթում, իսկ քո տաղանդը թող դեռ երկար տարիներ քեզ ծառայի: Ծնունդդ շնորհավոր Դիմա»:

Հիշեցնենք, որ Դիմա Բիլանի և Յանա Ռուդկովսկայայի սիրավեպը տևեց մի քանի տարի, մինչև «Եվրատեսիլ 2008» երգի միջազգային մրցույթի ժամանակ Յանան հանդիպեց գեղասահորդ Եվգենի Պլյուշենկոյին և լքեց Դիմային:
Բաժանումից հետո երկար ժամանակ Յանան և Դիման լարված հարաբերությունների մեջ էին և հաճախ էին միմյանց փնովում ու քննադատում հրապարակավ, սակայն այսօր նրանց շփումը կարգավորվել է: