Իրինա Շեյքն ուրախացրել է երկրպագուներին 18+ տեսանյութով

Իրինա Շեյքն իր ինստագրամյան էջում երկրպագուներին ուրախացրել է լավ նորությամբ՝ ասելով, որ շուտով ներկայացնելու է իր նոր ու սեքսուալ ֆոտոշարքը և հրապարակելով 18+ տեսանյութ: Վերջին շրջանում մոդելը բավականին հաճախ է ներկայանում կիսամերկ ու համարձակ կերպարներում:

Ավելի վաղ Իրինան միկրոբլոգում ներքնազգեստով լուսանկար էր հրապարակել, որտեղ նա ցուցադրում էր երկրպագուի կողմից իր նոր նվերը՝ հսկայական խաղալիք արջուկը: Համարձակ էր նաև նրա՝ «7 Hollywood» ամսագրում հայտնված ֆոտոշարքը:

«Այո, սա տղամարդկանց աշխարհն է և մենք պետք է խաղանք նրանց կանոններով: Ես մեծացել եմ բանվորի և ուսուցչուհու ընտանքիում, ինձ համար անսովոր ու տհաճ էր լինել տղամարդկանց ուշադրության կենտրոնում: Այսօր շատ կանայք զգում են այն, ինչ ես էի զգում տարիներ առաջ: Դստերս դաստիարակելու հարցւոմ ինձ համար ամենից կարևորը նրան պաշտպանված ու ուժեղ լինելու գզացում հաղորդելն է:
Նա պետք է իմանա, որ ոչ ոքից  վախենալ պետք չէ ու լինել սեքսուալ չի նշանակում լինել հասանելի»,- լրագրողների հետ զրույցում ասել էր Իրինան:

https://www.instagram.com/p/B6a8DykHfCb/