Հայդի Քլումն ամբողջովին մերկ լուսանկարներ է հրապարակել

Դերասանուհի, հեռուստահաղորդավարուհի, նախկին սուպերմոդել Հայդի Քլումն ինստագրամայն էջում անկեղծ լուսանկարներ է հրապարակել, որտեղ նա ամբողջովին մերկ է: Ամսիներ առաջ պապարացիներին հաջողվել էր լուսանկարել Հայդի Քլումին իրենից 16 տարով երիտասարդ ամուսնու՝ երգիչ Բիլ Կաուլիտցի հետ լողափում հանգստանալիս, որտեղ երևում էր կիսամերկ Հայդին:

Մեկնաբանություններում Քլումին անվանել են ծեր, իսկ Թոմին խորհուրդ են տվել ավելի գեղեցիկ ու երիտասարդ կնոջ գտնել:
Սակայն Թոմ Կաուլիտցը պատասխանել է բոլոր չարախոսներին՝  հարցազրույցներից մեկում նշելով, որ խենթանում իր շքեղ ու էլեգանտ կնոջ համար և վստահ է, որ չէր կարող ավելի գեղեցիկ կին գտնել:

Հիշեցնենք, որ Հայդին հաճախ է լրագրողների հետ կիսվում՝ պատմելով, որ բարդույթավորվում է իր տարիքից և մի շարք պլաստիկ ու կոսմետիկ միջամտությունների է դիմում, որպեսզի երիտասարդանա ու գեղեցկանա: