Մերի Քոչարյանի ամանորյա ֆոտոշարքը

Երգչուհի, դերասանուհի Մերի Քոչարյանը ևս ներկայացրել է իր ամանորյա ֆոտոշարքը։
Նոր լուսանկարները հրապարակվել են Մերիի և նրա լուսանկարչի ինստագրամյան էջերում։ Նկարներն արվել են գեղեցիկ զարդարված տոնածառի ֆոնին, երգչուհին լուսանկարներում կարմիր զգեստով է։

Լուսանկարներից մեկում Մերին կրտսեր եղբոր՝ Վարդանի հետ է։
Դերասանուհու նոր ֆոտոշարքը անտարբեր չի թողել նաև նրա ինստագրամյան հետևորդներին, Մերիի երկրպագուները բավականին ջերմ ու հետաքրքիր մեկնաբանություններ են թողել։