Ռոբերտ Փաթինսոնը խոստովանել է, որ իրեն առաջնակարգ դերասան չի համարում

«Մթնշաղ» ֆիլմի աստղ Ռոբերտ Փաթինսոնը The Observer-ի հետ զրույցում հայտնել է, որ թեև հանդես է գալիս գլխավոր դերերում, սակայն իրեն առաջին կարգի դերասան չի համարում, և երբեմն կասկածում է, որ իր դերասանական ունակություններն արժանի են որևէ գովասանքի։

«Ես միայն գիտեմ՝ ինչպես խաղալ տեսարաններում: Ես լարված եմ յուրաքանչյուր ֆիլմի նկարահանման ժամանակ»,- խոստովանել է 33-ամյա դերասանը։ Ռոբերտնը նաև ասել է, որ իր ունակությունների մասին մտավախությունների պատճառով նկարահանումներից առաջ գրեթե չի պատրաստվում:

«Երբ տեսնում եմ, որ խաղընկերոջս չի զարմացնում իմ խաղը, ես անմիջապես ինձ հիմար եմ զգում»,- ասել է հայտնի դերասանը և հավելել․ «Քանի որ ես հստակ չգիտեմ՝ ինչպես խաղալ, ես ուզում էի դա ինչ-որ կերպ իրական դարձնել, և այդ ամենն ավելի հեշտ է դառնում, երբ տեսարանից առաջ ֆիզիկապես պատրաստվում ես դերին»,- ասել է նա: