Reuters-ը Քիմ Քարդաշյանի հայաստանյան սելֆին ընդգրկել է տարվա լավագույն լուսանկարների ցանկում

Աշխարհի խոշորագույն միջազգային լրատվական գործակալություններից մեկը՝ Reuters-ը, կազմել է տարբեր երկրներում 2019 թվականին արված լավագույն լուսանկարների ցանկը:

Ցանկում տեղ գտած ուշագրավ լուսանկարներից մեկը պատկերում է ամերիկյան հեռուստատեսության աստղ Քիմ Քարդաշյանի սելֆին, որն արվել էր հոկտեմբերին Հայաստան կատարած այցի ժամանակ:

«Քիմ Քարդաշյանը սելֆի է անում Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի (WCIT 2019) ժամանակ Երևանում, Հայաստան, 2019-ի հոկտեմբերի 8»,- ասվում է լուսանկարի նկարագրության մեջ: