Էդ Շիրանն ընդհատել է կարիերան

Բրիտանացի երաժիշտ Էդ Շիրանը, ով Official Charts-ի վարկածով տասնամյակի արտիստ է դարձել Մեծ Բրիտանիայում, դադար Է վերցրել կարիերայում, որպեսզի հանգստանա երեք տարվա անընդմեջ աշխատանքից հետո և իրեն նվիրի ճամփորդություններին, ընթերցանությանն ու ստեղծագործությանը. նա այդ մասին հայտարարել Է դեկտեմբերի 24-ին Ինստագրամի իր Էջում։

Ինչպես նշել Է երաժիշտը, սկսած 2017 թվականից, երբ թողարկվել Է նրա «Divide» ալբոմը, ինքն աշխատել Է գրեթե առանց ընդմիջման:
«Ուստի այժմ ես պարզապես կարճատև դադար կվերցնեմ, որպեսզի ճամփորդեմ, գրեմ ու կարդամ: Ես սոցիալական ցանցերում չեմ լինի այնքան ժամանակ, մինչև որ գա վերադառնալու ժամանակը»,- գրել Է նա:

Երգիչը չի նշել, թե որքան ժամանակով է ինքը պատրաստվում ընդմիջում վերցնել՝ նշելով միայն՝ «կտեսնվենք, երբ կտեսնվենք»: 28-ամյա երաժիշտն իր երկրպագուներին խոստացել Է՝ անպայման վերադառնալ նոր երգերով, երբ ժամանակը գա: