Մադոննան ծանոթացել է իր 26-ամյա ընկերոջ ծնողների հետ

Մադոննան ծանոթացել է իրենից 35 տարով փոքր սիրեցյալի ծնողների հետ: Ինչպես գրում է life.ru-ն, 26-ամյա երիտասարդի ծնողները, որոնք վերջապես ծանոթացել են իրենց որդու ընկերուհու հետ, բավականին տպավորված էին:

Տղայի 55-ամյա մայրը՝ Լորին, և 59-ամյա հայրը՝ Դրյուն, դրական տպավորություն են ստացել հանդիպումից և կարծում են, որ հարաբերությունները կարող են հասնել ամուսնության:

«Մադոննան ասել է, որ մեր տղան խելացի և տաղանդավոր է: Նա պատմել է, թե ինչքան շատ է նրան սիրում, և որ մենք անհանգստանալու առիթ չունենք, նա հոգ կտանի տղայի մասին»,- նշել են Ահլամալիկի ծնողները:

Նրանց անգամ մեծ տարիքային տարբերությունը չի շփոթեցնում: Ինչպես նրանք նշել են՝ Մադոննայի երգերի մեծ երկրպագուն են: