Մահացել է ամերիկացի գրող Ջոաննա Լինդսեյը

Մահացել է ամերիկացի գրող Ջոաննա Լինդսեյը Նյու Հեմփշիրի նահանգի Նաշուա քաղաքում: Այս մասին հայտնել է The Sun-ը։

Լինդսեյը պայքարում էր թոքերի քաղցկեղի դեմ: Նա 67 տարեկան էր: Նշվում է, որ գրողը մահացել է հոկտեմբերի վերջին, սակայն նրա ընտանիքն այդ մասին պատմել է միայն հիմա:

Ջոաննա Լինդսեյը հայտնի է որպես պատմական սիրավեպերի հեղինակ: Նրա գրչին են պատկանում վիկինգների մասին «Ասք Հաարդրադ գերդաստանի մասին» մատենաշարը, Միջնադարի մասին երկերգությունը, «Լու Սան Թեր» ֆանտաստիկ եռերգությունը և բազմաթիվ այլ գրքեր: Նա 60 միլիոն օրինակից ավելի գրքեր Է վաճառել ամբողջ աշխարհում, նրա բոլոր գրքերը եղել են ըստ New York Times-ի վարկածի բեսթսելլերների թոփում, շատերն՝ առաջին տեղում: