Ջասթին Բիբերը՝ նոր երգի, ֆիլմի թողարկման ամսաթվի և հյուրախաղերի մասին

Ջասթին Բիբերը կարճ տեսանյութում իր երկրպագուներին հայտնել է նոր ալբոմից իր սինգլի և վավերագրական ֆիլմի թողարկման ամսաթվերը, ինչպես նաև պատմել է Հյուսիսային Ամերիկայում նոր հյուրախաղերով հանդես գալու մասին։

Այսպես, Yummy երգը, որից մի հատված կարելի է լսել հոլովակում, կթողարկվի հունվարի 3-ին, իսկ վավերագրական ֆիլմը՝ դեկտեմբերի 31-ին: Ինչ վերաբերում է հյուրախաղերին, ապա դրանք կանցկացվեն 2020 թվականի մայիս, հունիս և հուլիս ամիսներին:
Բիբերը ծանուցումների վերաբերյալ տեսանյութում պատմում է, թե ինչով է նոր ալբոմը տարբերվում 2015 թվականի Purpose սկավառակից: «Դա բոլորովին այլ աշխատանք է, որովհետեւ իմ կյանքը խիստ փոխվել է»: Նախօրյակին երգիչն Ինստագրամում ակնարկել է, որ «վաղը» կարևոր տեղեկություն է հայտնելու երկրպագուներին։