Քիմ Քարդաշյանը դստերը նվիրել է Մայքլ Ջեքսոնի պիջակը

Ամերիկյան ռեալիթի շոուի հայազգի աստղ Քիմ Քարդաշյանը և նրա ամուսինը՝ ռեփեր Քանյե Ուեսթը, իրենց 6 տարեկան դստերը՝ Նորթին Մայքլ Ջեքսոնի պիջակն են նվիրել, որը ձեռք են բերել աճուրդի միոցով՝ 65 625 դոլարով: Այս մասին հաղորդում է Daily Mail-ը:

Պիջակը «փոփի արքա» Մայքլ Ջեքսոնը կրել է 1997 թվականին՝ Էլիզաբեթ Թեյլորի ծննդյան 65-ամյակի ժամանակ:Քարդաշյանի և Ուեսթի դուստրը բավականին ուրախ է եղել՝ ստանալաով արժեքավոր նվերը:
Քիմ Քարդաշյանն իր ինստագրամյան էջում հրապարակել է լուսանկար, որտեղ երկրպագուներին է ներկայացրել Ջեքսոնի պիջակ:

Հիշեցնենք, որ Քիմը Ջեքսոնի երկրպագուներից էր, և երբ լրատվամիջոցներում շրջանառվում էին արտիստի՝ մանկապիղծ լինելու բամբասանքները, Քարդաշյանը աջակցեց Ջեքսոնի ընտանիքին՝ լրագրողների հետ զրույցներում պաշտպանելով Ջեքսոնի պատիվն ու հավատալով նրա անմեղությանը: