Ալլա Պուգաչովան նկարահանվել է ամանորյա ֆիլմում

Ալլա Պուգաչովան նկարահանվել է բլոգեր և հեռուստահաղորդավարուհի Նաստյա Իվլեևայի ամանորյա ֆիլմում: Այս մասին երգչուհին հայտնել է իր ինստագրամյան էջում։

Պրիմադոննայի խոսքով՝ Իվլեևան նկարահանել է ուրախ ու թեթև ֆիլմ: «Գնացքային Նոր տարի» անվանումը կրող հոլովակը հրապարակված է Յութուբում:

Արտիստուհին մարմնավորում է ինքն իրեն. նշանավոր հյուրերին հյուրասիրում է տոնական ճաշատեսակներով, շփվում ու կատակում է հյուրերի հետ: Ըստ սյուժեի, Իվլեևան գնացքի նույն վագոնում հայտնվում է Մաքսիմ Գալկինի է բլոգեր Կիևստոների հետ:

Նրանք խաղում են սովորական մարդկանց դերեր: Լույս հունվարի 1-ի գիշերը հերոսներից յուրաքանչյուրը ցանկություն է պահում և Ամանորին դրանք կատարվում են: Այսպես, Գալկինի հերոսը հայտնվում է դղյակում՝ հայտնիների շրջանում, իսկ նրա կինը դառնում է Պուգաչովան: Կինոնկարին նաև մասնակցել են հումորիստ Գարիկ Խառլամովը, երգիչ Արթուր Պիրոժկովը, կոմպոզիտոր Իգոր Նիկոլաևը և ուրիշներ: Դեկտեմբերի 25-ին հրապարակման պահից ֆիլմը հավաքել է ավելի քան 1,8 մլն դիտում:

https://www.instagram.com/p/B6fztR0pfUP/?utm_source=ig_web_button_share_sheet