«Առաջին Սուրբ ծնունդն առանց հայրիկի». Քայլի Ջենների և դստեր ջերմ լուսանկարը - Showbiz.am

«Առաջին Սուրբ ծնունդն առանց հայրիկի». Քայլի Ջենների և դստեր ջերմ լուսանկարը

By

Այս տարի Քայլին Սուրբ ծնունդը նշել է միայն դստեր հետ: Նա ինստագրամյան էջում ջերմ ու գեղեցիկ լուսանկարներէ  հրապարակել փոքրիկի հետ, որն արժանացել է միլիոնավոր երկրպագուների հաճոյախոսություններին:
«Այս տարի որոշել եմ լինել կյանքիս ամենակարևոր մարդու հետ,ով ամենից շատն իմ կարիքն ունի»,- ավելի վաղ հարցազրույցներից մեկում նշել էր Քայլի Ջենները:

Ջեններն արդեն մի քանի ամիս է, ինչ բաժանվել է սիրեցյալից, ով նաև իր դստեր հայրն է: Նրա նախկին ընտրյալը՝ Թրևիս Սքոթը, հիացնում էր միլիոնավոր երկրպագուների՝ մատուցելով Քայլիին գեղեցիկ ու անկրկնելի անակնկալներ: Գեղեցկուհու ծննդյան օրը Թրևիսը ողջ տունը զարդարել էր ալ կարմիր վարդերի թերթիկներով, ինչի համար պահանջվել էր մի քանի հազար վարդ:

Ադամանդներ, թանկարժեք ավտոմեքենաներ. Սքոթն ամեն անգամ յուրովի էր զարմացնում իր երեխայի մորը:
Սակայն վերջին ժամանակներում Քայլին այլևս չի հրապարակում Թրևիսի հետ լուսանկարներ:
Բաժանության պատճառները Քայլիի մտերիմը հրաժարվեց նշել:
Հիշեցնենք, որ 22-ամյա Քայլին և 28-ամյա Թրևիսը միասին էին մոտ երկու տարի։ Նրանց սիրավեպը սկսվել է 2017 թվականիի ապրիլին:

Leave a Comment

Your email address will not be published.

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

post-image
ՇոուՆյուզ

«Գարիկն ընդհանրապես գումար չուներ». Գարիկ Մարտիրոսյանի կինը պատմել է իրենց համատեղ կյանքի առաջին տարիների մասին

YouTube-յան «ТО Gazgolder» ալիքում հայտնվել է «Конечно Вася» շոուի նոր թողարկումը, որի ընթացքում հայտնի հումորիստ, պրոդյուսեր Գարիկ Մարտիրոսյանի կինը`...
Ավելին