Գարիկ Խարլամովը պատմել է՝ որ թեմայի վերաբերյալ երբեք կատակ չի անի

Ռուսական Comedy Club հումորային հաղորդման մասնակից Գարիկ Խարլամովը RT հեռուստաալիքին տված հարցազրույցում պատմել է, թե որ թեմայի վերաբերյալ երբեք կատակ չի անի։
«Անկասկած, կան արգելված բաներ, որոնք ես ինձ թույլ չեմ տա։ Օրինակ՝ ծիծաղել հաշմանդամության, մարդկանց կրոնական զգացմունքների վրա»,- ասել է հումորիստը։

Նա հավելել է, որ երբեք կատակներ չի անի ահաբեկչությունների, հիվանդությունների, ցեղասպանության թեմաների շուրջ։
«Մի բան է հաշմանդամի մասին կատակելը և այլ բան՝ ինչ-որ խնդրի վերաբերյալ այնպես կատակելը, որ ոչ մեկի համար վիրավորական չլինի։ Անձերին անցում չկատարել, դա շատ զգայուն հարց է»,-ասել է նա։