Հայտնի է ամենաբարձր հոնորարները ստացած կինոաստղերի ցանկը

Հայտնի է դարձել, թե արտասահմանյան աստղերից ով է իր դերերի համար առավել մեծ գումարն ստացել: Ամենաբարձր հոնորարներով կինոաստղերի ցանկը հրապարակված է Just Jared կայքում։

Վարկանիշի առաջատարը դարձել Քիանու Ռիվզը, որը «Մատրիցա» ֆիլմի շնորհիվ վաստակել Է 250 մլն դոլար: Երկրորդ տեղում հայտնվել է Բրյուս Ուիլիսը, որի շահույթը «Վեցերորդ զգայարան» կինոնկարի թողարկվելուց հետո կազմել է 120 մլն դոլար: Երրորդ տեղում Թոմ Քրուզն է, որին «Աշխարհների պատերազմը» ֆիլմը բերել է 100 մլն դոլար: Համանման գումար Ուիլ Սմիթը վաստակել է «Սևազգեստ մարդիկ» ֆիլմի երրորդ մասի նկարահանումների շնորհիվ: Թոմ Քրուզը նշվել է նաև հինգերորդ հորիզոնականում:

Վեցերորդ, յոթերորդ և ութերորդ հորիզոնականներում Ռոբերտ Դաունի կրտսերն է, ով նույնպես 75-ական մլն դոլար է ստացել «Վրիժառուները. ֆինալ», «Վրիժառուները. անվերջության պատերազմ» և «Երկաթե մարդ 3» բլոքբասթերների համար: Իններորդ տեղն էլ զբաղեցրել է Սանդրա Բուլոքը, որը 70 մլն դոլար է ստացել «Գրավիտացիա» ֆիլմի համար: Տասնյակը եզրափակել է Թոմ Քրուզը՝ «Առաքելությունն անիրագործելի է» կինոնկարում խաղացած դերով՝ վաստակել է 70 մլն դոլար: