Ռոման Աբրամովիչն ու 50-ից ավելի միլիարդատեր իրենց զբոսանավերով հավաքվել են կարիբյան կղզում (լուսանկար)

Աշխարհի միլիարդատերերը Սուրբ ծննդի և Ամանորի տոնական սեզոնի հանգիստը սիրում են վայելել արևադարձային տաք ջրերում։ Մեծահարուստների ամենասիրած վայրերից մեկը Կարիբյան կղզիներն են, որտեղ ամեն տարի այս սեզոնին շքեղ զբոսանավերի կուտակումներ են առաջանում՝ մատնելով իրենց տերերի գտնվելու վայրը։

Ինչպես գրում է bloomberg.com-ը, օրինակ՝ միլիարդատեր Ռոման Աբրամովիչն իր 162,5 մ երկարությամբ Eclipse զբոսանավով Սեն Մարտեն կղզում է, որտեղ նրանից բացի կա ավելի քան 50 մեծահարուստ․ նրանք բոլորն իրենց անձնական զբոսանավերով են ժամանել։
Աղբյուրը հավելում է, որ զբոսանավերն աշխարհի ամենատարբեր անկյուններից Սեն Մարտեն են սկսել ժամանել նոյեմբերի կեսերից։

Նշվում է, որ կղզու ափերի մոտ Աբրամովիչի զբոսանավից հետո ամենամեծն են համարվում միլիարդատեր Վիկտոր Ռաշնիկովի Ocean Victory-ն և Դևիդ Գեֆենի Rising Sun-ը։

Картинки по запросу Superyachts Betray Where Billionaires Are Spending Christmas