Wing-ը անկեղծ պատմել է 2019-ի մասին

Մոդել և դերասանուհի Մաշն իր ինստագրամյան էջում կիսվել է ամանորյա լուսանկարով և պատմել է՝ ինչպես է անցել իր 2019 թվականը:
«Ամեն տարվա վերջին օրերն ինձ համար ամենակարևորն են. սկսում եմ ինքս ինձ համար ամփոփում կազմակերպել ու ինքս ինձ հետ քննարկել տարվա վերելքներն ու անկումները, ձեռքբերումներն ու կորուստները:

Այս տարին ինձ համար լեցուն էր թե՛ հաճելի պահերով, թե՛ տհաճ անակնակալներով…
Կարևոր տարի էր հասկանալու համար շատ կարևոր երևույթներ մեր կյանքում. սովորեցի գնահատել ամեն անցկացրածս րոպեն՝ հարազատներիս հետ, երբեք չգիտես ինչ կլինի… երբեմն թևերը, որն ունես՝ դադարում են թռչել, բայց կարևորը դու չդադարե՛ս երազել ու թևերիդ գործի դնել:

Ես սովորել եմ,որ ցանկացած իրավիճակում պետք է վերև նայել ու լայն բացել թևերը, պատրաստ լինել թռիչքի՝ մեծ թռիչքի:
Շնորհակալ եմ ձեզ,որ թե՛ ուրախ,թե դժվար պահերին սատարել եք ինձ»: