Արմեն Աշոտյանի «Իմ ընկեր» երգը 20 ժամում հավաքել է ավելի քան 270 հազար դիտում

Արմեն Աշոտյանի «Իմ ընկեր» երգը Ֆեյսբուք սոցիալական ցանցում դիտվել է ավելի քան 270 հազար անգամ: Երգի տեսահոլովակը հրապարակվել է դեկտեմբերի 26-ի երեկոյան և 20 ժամում հավաքել է ավելի 271 հազար դիտում, 1000-ից ավելի մեկնաբանություն, հոլովակով կիսվել է ավելի քան 2700 օգտատեր:

«Ընկերության համար: Ընկեր ունեցողը կհասկանա, կհավանի ու կտարածի: Մեր Նոր Տարվա նվերը ձեզ», – գրել է ՀՀԿ անդամը:
«Իմ ընկեր» երգի խոսքերի և երաժշտության հեղինակը Արմեն Աշոտյանն է, նրա հետ մեկտեղ երգը կատարում են նաև Էդուարդ Շարմազանովն ու Արման Սահակյանը։

Ի դեպ, «Իմ ընկեր» երգով իր ֆեյսբուքյան էջում կիսվել է նաև վարչապետի տիկին Աննա Հակոբյանը՝ գրելով, որ նվիրում է այն «բոլոր այն մարդկանց, ովքեր ամենադժվար տարիներին իսկական լավ ընկեր և հենարան էին մեզ համար»:

https://www.facebook.com/219704501451853/videos/498111584469764/