Գեղեցկության մրցույթների հաղթողների կոտրված ճակատագրերը

Այսօր գեղեցկության մրցութներն այդքան մեծ պահանջարկ ու ժողովրդականություն չեն վայելում, որքան 30 տարի առաջ, երբ բոլոր հաղթողներին ճանաչում էր գրեթե ողջ աշխարհը:
Շատերին թվում էր, որ այս աղջիկների կյանքը նման է հեքիաթի, սակայն նրանցից շատերն իրենց կյանքում բախվել են սարսափելի խոչընդոտների հետ:
Մարիա Քեժա
«Միսս ԽՍՀՄ 1990» Մարիա Քեժան 17 տարեկան էր, երբ դարձավ գեղեցկության մրցույթի հաղթող: Գեղեցկուհին միանգամից ձեռք բերեց մեծ ճանաչում, համագործակցության հազարավորր առաջարկներ ու երկրպագոներ:
Նա ամուսնացավ գերմանացի հայտնի լրագրողի հետ և տեղափոխվեց Բեռլին, որտղ էլ նրա հետ տեղի ունեցավ սաարսփելի դժբախտություն. ավտովթարի պատճառով նա 12 տարի շարունակ գամված էր անկողնուն: Սակայն հիմա Մարիան առողղջ է և հայտնի դիզայներ է Գերմանիայում:

Մարջորի Ուելսը
«Միսս աշխարգ 1973» Մարջորի Ուելսը հաղթանակից հետո հայտնվեց սկանդալների կենտրոնում: Նրան մեղադրեցին մարմնավաճառության մեջ և խլեցին տիտղոսը, ինչի հետևանքով գեղեցկուհին ինքնասպանության փորձ կատարեց:

Ագնեշկա Կոտլարսկայա
Ագնեշկա Կոտլարսկայան 1991 թվականին Ճապոնիայում ստացավ «Միսս ինթերնեյշնլ» տիտղոսը: Հաղթանակից հետո նա սպանվել է իր խելագար երկրպագուի կողմից դանակի 16 հարվածով:

Սվետլանա Կոտովա
«Միսս Ռուսաստան 1996» Սվետլանա Կոտովան հաղթանակից հետո սկսեց հանդիպել մաֆիոզիի հետ, ում թշնամիները առևանգել էին գեղեցկուհուն, անդամահատել էին նրան և ճամպրուկի մեջ հետ ուղարկել սիրելիին: