Դերասանուհի Էմմա Մանուկյանի գրավիչ ֆոտոշարքը

Դերասանուհի Էմմա Մանուկյանը ներկայացել է նոր, բավականին գրավիչ ֆոտոշարքով։ Լուսանկարներում, որոնք տեղ են գտել դերասանուհու ինստագրամյան էջում, Էմման գայթակղիչ կեցվածքներ է ընդունել և կրել նորաոճ ու հետաքրքիր զգեստներ։

Լուսանկարներում Էմման մուգ և ընդգծված դիմահարդարմամբ է, իսկ վարսերը ալիքաձև տեսք ունեն ու թափված են ուսերին։ Իր կերպարների հետ դերասանուհին համադրել է մեծ, օղակաձև ականջօղեր։

Սև, կարմիր և կապույտ զգեստները, որոնցով հանդես է եկել Էմման, ընդգծել են նրա գեղեցիկ կազմվածքն ու սեքսուալություն են հաղորդել դերասանուհու կերպարին։