Ժերար Դեպարդիեն համատեղ երգ է ձայնագրել երգչուհի Զառայի հետ

Երգչուհի Զառան (Զարիֆա Մգոյան) տեսանյութ է հրապարակել Ինստագրամում, որտեղ պատմել Է, որ երգ Է ձայնագրել ֆրանսիացի դերասան Ժերար Դեպարդիեի հետ միասին։
«Իմ թանկագին բարեկամ Ժերար Դեպարդիեի հետ ամանորյա տոներին հետաքրքիր բան ենք պատրաստում ձեզ համար»,- գրել է Զառան:

Դատելով տեսանյութից՝ նրանք աշխատել են 70-ական թվականների “Parole parole” հիթի քավերի վրա, որտեղ Դեպարդիեն մի քանի նախադասություն է ասելու ռուսերենով:
«Հրաշալի է: Ինչ գեղեցիկ ձայնագրություն է», «Կարելի Է անվերջ լսել», «Իսկական ամանորյա նվեր»,- գրել են Զառայի ինստագրամյան հետևորդները։