Հայտնի են տարվա ամենաոճային կանայք

Բրիտանացի թոփ-մոդել և դերասանուհի Նաոմի Քեմփբելը, Vogue ամսագրի մեկնաբանությամբ, համարվել է 2019-ի ամենաոճային կանանցից: Ամենաբարձրաճաշակ հայտնի մարդկանց ամբողջական ցուցակը հրապարակված է հրատարակության կայքում:

Լրագրողները նշում են, որ վերջին 12 ամսվա ընթացքում, մոդելի զգեստապահարաններում գերակշռել են Valentino, Versace и Alexander McQueen բրենդների հագուստները:

Վարկանիշային ցանկում հայտնվել է նաև անգլիացի կինոդերասան Ջեմմա Չանը: Ամսագրի տվյալներով՝ ոճաբան Ռեբեկկա Կորբին-Մյուրրեի օգնությամբ, կարմիր գորգի համար դերասանուհուն հաջողվում է ստեղծել գլամուր, բայց միաժամանակ նաև հարմարավետ կերպարներ:

Ցուցակում հաջորդը ամերիկացի երգչուհի և դիզայներ Ռիհաննան է: Նա ամենաոճային կնոջ կարգավիճակում է ոչ միայն սեփական ժամանակակից բերնդի՝  «Fenty»-ի շնորհիվ, այլև այն բանի համար, որ օգնել է զարգանալ նորահայտ դիզայներներին: