Մադոննան սուր ցավերի պատճառով ևս մեկ համերգ է չեղարկել ԱՄՆ-ում

Ամերիկացի երգչուհի Մադոննան սաստիկ ցավերի պատճառով ԱՄՆ-ում չեղարկել է ևս մեկ համերգ՝ հաջակցություն Madame X ստուդիական ալբոմի: Շրջագայության եվրոպական մասը, որը հունվարի 12-ին սկսվում Է Պորտուգալիայում և մարտի 11-ին ավարտվում Ֆրանսիայում, մնում է հարցականի տակ։

«Եթե ստիպված լինեմ հանգստանալ և ոչինչ չանել, ապա դա, համենայն դեպս, հիանալի կլինի»,- գրել է 61-ամյա երգչուհին իր Թվիթերում:

Երգչուհին պարզաբանել է, որ ստիպված է եղել համերգը, որը դեկտեմբերի 21-ին պլանավորված էր Մայամի-Բիչում (Ֆլորիդայի նահանգ), չեղարկել՝ փորձերի ժամանակ սաստիկ ցավերի պատճառով:

Երգչուհին չի բացահայտել սուր ցավի առաջացման պատճառը: Տեղական ԶԼՄ-ները ենթադրում են, որ պատճառը վնասված ծունկն է: Մադոննան ավելի վաղ երեք համերգ էր չեղարկել Բոստոնում (Մասաչուսեթսի նահանգ), որոնք պլանավորված էին նոյեմբերի 30-ին, դեկտեմբերի 1-ին և 2-ին: