Ջասթին Բիբերը մասնակցել է Տորոնտոյի մարզմանը

Հայտնի երգիչ Ջասթին Բիբերը հյուրընկալվել է NHL-ի «Տորոնտո» ակումբում: Բիբերը փորձել է ակումբային հանդերձանքը և լուսանկարվել «Տորոնտոյի» խաղացողների հետ :

Համատեղ լուսանկարըտեղադրել է Օսթոն Մեթյուզը՝ իր Instagram-ում: Դատելով «Light sheet work» (հեշտ աշխատանք) մակագրությունից, Բիբերը նույնիսկ փոքրիկ մարզում է անցկացրել հոկեյիստների հետ:

Հիշեցնենք, որ հոնվարի 3-ին կթողարկվի երգգչի նոր՝ Yummy երգը, իսկ դեկտեմբերի 31-ին Ջաթինը հանրությանը կներկայացնի իր մասին պատմող վավերագրական ֆիլմ, որի նկարահանումները սկսվել էին դեռ 2017 թվականին:

WomanEL-ի փոխանցմամբ երգիչը հիմա Հյուսիսային Կարոլինա՝ «աղոթելու, մտածելու և վերաիմաստավորելու», ինչպես ինքն է հաղորդել իր երկրպագուներին: Լեռներում, լճի ափին, նա մեկուսացել է բոլորից, նույնիսկ Հեյլիից:Ջասթինի և Հեյլի պաշտոնական ամուսնական արարողությունից անցել է ընդամենը մեկ ամիս, իսկ երգիչը արդեն լքել է Հեյլիին՝ հանգստի մեկնելով մենակ՝ առանց կնոջ ընկերակցության։