«Վերջում ձեզ սպասում է հաջողությունը». Լիլիթ Բասյանի անկեղծ գրառումը

«Ամեն անգամ, երբ այնքան բարդ է, որ հողը չեք զգում ոտքերի տակ, արտասվեք, իսկ հետո լուռ կանգնեք ու գնացեք առաջ։ Վերջում ձեզ սպասում է հաջողությունը։ Մինչև դուք չանցնեք այդ ամենի միջով, չեք դառնա իսկապես ուժեղ»,- իր ինստագրամյան էջում գրել է Լիլիթ Բասյանը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Լիլիթ Բաբասյանն իր էջերից հեռացրել էր ամուսնու հետ լուսանկարները: Նա փոխել էր նաև ազգանունը՝ Բաբասյանը դարձնելով Բասյան:

«Դուք գիտե՞ք, որ ձեզ կարող է դավաճանել յուրաքանչյուրը։ Միակ մարդը, որը միշտ կհավատա ձեզ, դուք եք։ Երբեք մի կասկածեք ձեր ուժերին»,- օրեր առաջ հրապարակումը մակագրել էր նա։