Արփինե Հովհաննիսյանը նշանադրվել է (լուսանկար)

Օրեր առաջ որոշակի աղբյուրներից հայտնի էր դարձել, որ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը առաջիկայում կնշանադրվի: Նա այն հայտնի մարդկանցից է, ով նախընտրում է չխոսել անձնական կյանքի մասին:
Արփինե Հովհաննիսյանի ընտրյալը «Աստղիկ» բժշկական կենտրոնի փոխտնօրեն Արշակ Մնացականյանն է: Վերջինս մասնագիտությամբ պլաստիկ վիրաբույժ է:
Դեկտեմբերի 28-ին 36-ամյա Արփինեն նշանադրվել է և իր ֆեյբուքյան էջում կիսվել է սիրելիի հետ լուսանկարով։