«Սիրածդ մարդուն ուզում ես փաթաթվել ու ճզմել մեջդ»․ Նազենի Հովհաննիսյան - showbiz.am

«Սիրածդ մարդուն ուզում ես փաթաթվել ու ճզմել մեջդ»․ Նազենի Հովհաննիսյան

By

Նազենի Հովհաննիսյանն իր ինստագրամյան էջում երկրպագուների հետ կիսվել է զգացմունքային ու ռոմանտիկ գրառմամբ.
«Սիրածդ մարդուն ուզում ես փաթաթվել ու ճզմել մեջդ, որ երբեք քեզ չթողնի, որ մի սանտիմետր անգամ չկարողանա հեռանալ, որ ամեն մի շունչն ու հևոցը զգաս ու իր երակում արյան վազքի արձագանքն անգամ լսես սրտիդ մեջ:

Սիրածդ մարդուն ուզում ես այնքան նայել, որ հավերժության մեջ դրոշմվի պատկերը, որ հանկարծ չլղոզվի իր պատկերը ժամանակի մեղքով, որ անգամ բացակա վայրկյաններում` այդ պատկերը աչքիդ, սփոփանք գտնես, մինչև հաջորդ հանդիպում:

Սիրածդ մարդուն ուզում ես «մասնատել» ու շաղ տալ աշխարհով մեկ, որ օդի մեջ ամենուր ՆԱ լինի, որ թթվածնի յուրաքաչյուր բաղադրիչ ու քո ամեն մի բջիջ ներծծված լինեն նրանով:

Սիրածդ մարդով քեզ անմահ ես զգում, անմահության զգացողությամբ էլ` շատ խաղաղ, քանզի շտապելու ու վախերի տեղ չկա: Սիրով եք անմահ:
Սեր ունեցողն աշխարհ ունի ու Աշխարհն ունի:

Սեր ունեցողը բաց ձեռքերով մի ամբողջ կյանք իր գրկում ունի: Այդքան բան:
Հ.Գ.Երևանը ուժեղ գրկել է պետք, որ չտխրի….»։

Leave a Comment

Your email address will not be published.

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ