Դիանա Գրիգորյանը «Իմացիր ավելին»-ի ամանորյա հաղորդման, «Անհասցե ծնվածներ»-ի նոր, էլ ավելի լարված ընթացքի և Նոր տարին Հայաստանում դիմավորելու մասին - Showbiz.am

Դիանա Գրիգորյանը «Իմացիր ավելին»-ի ամանորյա հաղորդման, «Անհասցե ծնվածներ»-ի նոր, էլ ավելի լարված ընթացքի և Նոր տարին Հայաստանում դիմավորելու մասին

By

Սցենարիստ, ռեժիսոր և դերասանուհի Դիանա Գրիգորյանը ակտիվ աշխատանքային և ստեղծագործական կյանք է վարում: Այժմ Դիանան Արմենիա TV-ով հանդես է գալիս երկու նախագծերով՝ «Անհասցե ծնվածները» հեռուստասերիալով, որը հեռուստադիտողն արդեն հասցրել է սիրել ու անհամբեր սպասել ամեն մի նոր սիրիայի և ինչպես նաև «Իմացիր ավելին» նոր ճանաչողական հաղորդաշարով, որի շրջանակներում սցենրիստ-հաղորդավարը նոր և հետաքրքիր բացահայտումներ է անում:

ShowBiz.am-ը զրուցել է Դիանա Գրիգորյանի հետ, ով մեզ վստահել է «Իմացիր ավելին»-ի ամանորյա հաղորդման մանրամասները, խոսել է «Անհասցե ծնվածները» հեռուստասերիալի նոր և հետաքրքիր բացահայտումներից, գալիք Ամանորից և նոր տարին սկզբունքայնորեն Հայաստանում դիմավորելու սովորությունից ու գալիք տարվա ծրագրերից:

Անդրադառնալով «Իմացիր ավելին»-ի ամանորյա թողարկմանը՝ Դիանան նշեց. «Քանի որ «Անհասցե ծնվածները» ևս իմ նախագիծն է և բացի այդ այն այժմ ամենաբարձր վարկանիշ ունեցող սերիալն է, այդ իսկ պատճառով էլ դերասններին ներառեցինք, որպեսզի հետաքրքրությունն ապահովենք: Եվ ես վստահ էի, որ յուրաքանչյուրին հետաքրքիր կլինի իմանալ, թե ինչ է կատարվում «Անհասցե ծնվածները» հեռուստասերիալի նկարահանման հրապարակում և որոշեցինք այսպես կազմակերպել նկարահանումները, որ այս օրերին ամեն տեղ առևտուրը եռում է, սակայն մեր նկարահանող խումբը ճգնած աշխատում է, որովհետև մենք անում ենք ամեն ինչ, որպեսզի ապահովենք հեռուստադիտողի և՛ ժամացը, և՛ նաև հեռուստասերիալի մեծ հետաքրքրությունը: Այդպիսով՝ մեկնում ենք «Անհասցե ծնվածներ»-ի նկարահանման հրապարակ, որտեղ տեղի են ունենում շատ հետաքրքիր իրադարձություններ, այսինքն պարզվում է, որ իրենք նկարահանումներով չէին զբաղված, այլ բացարձակապես ուրիշ բաներով էին զբաղված»:

Հաղորդման ընթացքում անդրադարձ կլինի նաև տարբեր երկրների հետաքրքիր և ուշագրավ ավանդույթներին. ««Իմացիր ավելին»-ի շրջանակներում բացահայտելու ենք՝ որ երկրում ինչ հետաքրքիր սովորույթներ կան, և միևնույն ժամանակ խոսելու ենք մեր հայկական սովորույթների մասին, որոնք այսօր, ցավոք, հետ են մղվել և նաև պատրաստել ենք շատ հետաքրքիր տեսանյութ, թե առհասրակ հայերը ինչն են համարում ամանորյա սեղանի զարդը, որը ևս շատ զավեշտալի է ստացվել»:

 

Ի դեպ, հաղոդման ընթացքում ամեն ինչը հումորով է համեմվել, քանի որ, ըստ սցենարիստի, տոնական ծրագրերը լավ հումորով պետք է համեմված լինեն, եթե Ամանոր է, ապա անպայման պետք է լինի ծիծաղ և ուրախություն:

«Այն որ հաղորդաշարը բարձր վարկանիշ ունի, դա փաստ է և դա են վկայում թվային ցուցանիշները: Հաղորդաշարի ընթացքում հեռուստադիտողին փորձ է արվում ամեն ինչը ներկայացնել շատ պարզ, թեթև և ընկալելի տարբերակով: Ես սպասում էի, որ հաղորդաշարը բարձր արդյունքներ կգրանցի, սակայն ոմանք չէին սպասում և այդ փաստը նրանց շատ զարմացրերց: Եվ ես խոստանում եմ, որ մենք դեռ շատ ու շատ այլ հետաքրքիր ու դիտարժան թեմաների ենք անդրադառնալու»,- իր խոսքում նշեց Դիանա Գրիգորյանը:

 

Ինչ վերաբերում է սերիալին՝ այն դեռ կշարունակի իր ընթացքը. «Մենք արդեն հասել ենք կուլմինացիային, չնայաց որ յուրաքանչյուր սերիա, կարելի է ասել, մեկ ավարտուն միտք ունի, ինչն էլ շատերին ստիպում է մտածել, որ այն կարող է վերջին սերիան լինել: Ես փորձում եմ ապահովել հետաքրքրությունը և կապահովեմ այն այնքան ժամանակ, որքան որ ինձ մոտ կստացվի, հենց զգամ, որ այլևս հետաքրքիր չէ, միանգամից կդնեմ վերջակետ, դա միանշանակ է»,- վստահորեն շեշտեց հեռուստասերիալի սցենարիստը:

Առջևում Ամանոր է և շատերը այս տոնը մեկնում են արտերկրում նշելու, սակայն ոչ Դիանա Գրիգորյանը, ով այս առումով շատ սկզբունքային դիրքորոշում ունի: «Ես առհասարակ Նոր տարին չեմ սիրում այլ տեղում նշել, դա բացարձակ իմը չէ: Սիրում եմ դիմավորել իմ հայրենիքում, սիրում եմ դիմավորել իմ Երևանում, իմ տանը, իմ ընտանիքում: Բացառվում է՝ որևէ տեղ կարողանան ինձ համոզել և տանել»,- ասաց Դիանան:

Զրույցի վերջում Դիանան նաև անդրադարձ կատարեց գալիք տարվա նախագծերին ու պլաններին. «Ուզում են նշել, որ «Անհասցե ծնվածներ»-ին կհաջորդի այլ նախագիծ, կրկին շատ հետաքրքիր , որի պլաններն արդեն գծում եմ, բայց դեռ չեմ կարող դրան շատ մանրամասն անդրադառնալ: Այն կլինի շատ հետաքրքիր և դեռևս չարված: Ճիշտ է՝ հիմա ուժերս կենտրոնացրել եմ «Իմացիր ավելին»-ի շուրջ, քանի որ շատ եմ ուզում, որ հեռուստաընկերությունում ճանաչողական հաղորդաշար ևս լինի»:

Դիանան նաև նշեց, որ բոլորովին հանգստի ժամանակ չի ունենում, սակայն միևնույն ժամանակ ասաց, որ չի էլ ուզում ունենալ, քանի որ աշխատանքը իրեն միայն հաճույք է պատճառում: Ազատ ժամանակն էլ հիմնականում ընտանիքիս հետ է  անցկացնում, ինչպես նաև որդու հետ հաճախ լողավազան է հաճախում:

Հեղինակ՝ Լուս Ավագյան

Leave a Comment

Your email address will not be published.

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

post-image
ԼուքԲուք ՇոուՆյուզ

«Gucci»-ի կարմիր խնձորներով նոր հավաքածուն․ այն նվիրված է չինական Վալենտինի օրվան

Իտալական «Gucci» ապրանքանիշը ներկայացրել է պայուսակների, հագուստի, կոշիկների և փոքրիկ աքսեսուարների մի հավաքածու, որը ոգեշնչված է Չինաստանում նշվող Սիրահարների...
Ավելին