«Ինչու՞ Հայաստանի նախագահ չդառնամ»․ Գարիկ Մարտիրոսյանի խոստովանությունը

TНT հեռուստաալիքի եթերում իր՝ «Նոր Մարտիրոսյան» հաղորդման շրջանակներում հումորիստ Գարիկ Մարտիորսյանը ցանկություն է հայտնել զբաղեցնելու Հայաստանի վարչապետի պաշտոնը։

Հումորիստը ոգեշնչվել է Ուկրաինայի ներկայիս նախագահ Վլադիմիր Զելենսկու օրինակից։ Մարտիորսյանը պատմել է նաև Զելենսկու հետ իր ծանոթության պատմությունը․ Յուրմալայում Զելենսկին և Մարտիրոսյանը ապրել են հյուրանոցի հարևան համարներում։ Հումորիստների միջև կոնֆլիկտ է ծագել, որովհետև Զելենսկուն դուր չի եկել Մարտիորսյանի համարում տիրող աժոտաժն ու այնտեղից լսվող բարձր երաժշտությունը։
Վեճի ընթացքում Մարտիրոսյանը վերջինիս ասել է․ «Գնա և լուրջ նպատակների հասիր, հետո նոր բղավիր վրաս»։
Գարիկը նշում է, որ հենց իր այդ խոսքերն են մոտիվացրել Զելենսկուն, ով որոշել է դառնալ նախագահ։

Հումորիստը շարունակել է կատակել ասելով․ «Քիմ Քարդաշյանը հաստատ իր թեկնածությունը կդնի 2024 թվականին և կդառնա ԱՄՆ նախագահ, քանի որ նրա օգտին կքվեարկեն, և՛ կանայք, և՛ տղամարդիկ, և՛ հայերը։
Պատկերացնու՞մ եք, թե ինչ ուժ է դա։ Եվ եթե Քիմ Քարդաշյանը դառնա ԱՄՆ նախագահ, ապա Ռուսաստանի նախագահը կլինի Միշա Գալուստյանը՝ միակ մարդը, ով լեզու կգտնի և՛ Զելենսկու, և՛ Քարդաշյանի հետ»: