Հռիփսիմե Խուրշուդյանի նորածին որդու առաջին լուսանկարները

Ծանրամարտի Եվրոպայի չեմպիոնի և մի շարք այլ մրցույթների տիտղոսակիր Հռիփսիմե Խուրշուդյանը երկրորդ անգամ մայր է դարձել նոյեմբեր ամսին։
Օրեր առաջ լրացել է փոքրիկ Մարկի 40 օրականը, որից հետո Հռիփսիմեն սոցցանցային իր էջերում հրապարակել է որդու առաջին լուսանկարները:
Գեղեցկուհին, ով տարիներ շարունակ ուժեղ մարզաձևով զբաղվելուց և բազում մեդալներ նվաճելուց հետո ամուսնացավ, դարձավ հայ ընտանիքի կին ու մայր: Հիշեցնենք՝ Հռիփսիմեն առաջին անգամ մայրացել է 2013 թվականին: