«Տարեմուտի լավագույն նվերը»․ Արամ MP3-ն նորություն ունի

««Կուզես» երգի տեսահոլովակը միջազգալին «Top Shorts» կինո փառատոնում զբաղեցրեց առաջին տեղը»,- իր ինստագրամյան էջում հայտնել է Արամ MP3-ին՝ հավելելով, որ դա իր համար տարեմուտի լավագույն նվերն էր։
Հիշեցնենք, որ այսօր երգիչ, երգահան և հումորիստ Արամ MP3-ին իր գործունեությունը երաժշտական ասպարեզից բացի,  ծավալում է նաև կատակերգական հեռուստանախագծերում։
Այսօր նրան կարելի է տեսնել «Լավ երեկո» հաղորդման շրջանակներում, որտեղ Արամ MP3-ին Գարիկ Պապոյանի հետ միասին ապահովում է հանդիասատեսի լավ, ուրախ երեկոն։