2020 թվականի հորոսկոպ. ինչպիսի՞ն կլինի Առնետի տարին Կենդանակերպի նշանների համար

Խոյ
Այն ամենը, ինչ չի իրականացել 2019-ին, անպայման իրականություն կդառնա կենդանակերպի այս նշանների համար:
Առջևում բազում հետաքրքիր արկածներ են, դեղին հողե շունը գնահատում է այն փաստը, որ խոյերը կարևորում են հավատարմությունն ու ազնվությունը: Հաջորդ տարի խոյերը կգտնեն իրենց երկրորդ կեսին:

Ցուլ
Գարնանից սկսած ցուլերի ոչ միայն անձնական դաշտում, այլև ընդհանրապես կյանքում սպասվում են դրական փոփոխություններ:
Առջևում միայն ու միայն հաջողություններ են, հատկապես՝ ֆինանսական ոլորտում: 2020-ին կենդանակերպի այս նշանները կզգան, թե ինչ է նշանակում հսկայական գումարներ ունենալը:

Երկվորյակ
Այս նշանի դեպքում ամեն ինչ այլ կլինի. եթե 2019 տարին հաջողակ էր կենդանակերպի այս նշանի համար, ապա 2020 թվականին իրավիճակը կտրուկ կփոխվի:
Առջևում հաջողության տանող ճանապարհին եղած դժվարություններն են, սթրեսային իրավիճակները, անգամ խնդիրները:
Տարվա վերջում ամեն ինչ կփոխվի:

Խեցգետին
Այն, ինչ ասվեց երկվորյակների մասին, կարելի է ասել նաև խեցգետնի մասին:
2020-ը կմեկնարկի փորձություններով, սակայն գարնանն ամեն ինչ շեշտակի կփոխվի:
Ու հնարավոր է, որ հաջողությունը ժպտա կենդանակերպի այս նշանին: Ցանկության դեպքում փոփոխություններ կլինեն նաև անձնական կյանքում:

Առյուծ
Հաջորդ տարի առնետը կենդանակերպի այս նշանին կօգնի իրականացնել բոլոր նպատակներն ու երազանքները:
Սակայն բոլոր նպատակներին առյուծները կհասնեն միայն հարազատների օժանդակությամբ:
Հնարավոր են առողջական խնդիրներ, որոնք, սակայն, կօգնեն գիտակցել, որ ամենակարևորն ընտանիքն է:

Կույս
Կենդանակերպի այս նշանի համար պրոֆեսիոնալ առաջընթացի տարի է, առաջընթաց, որը մեկնարկել էր դեռևս 2019-ին:
Խորհուրդ է տրվում կազմել տարվա պլան և աշնանը մեծ ջանքերի ու հետևողական աշխատանքի շնորհիվ այդ պլանը բարեհաջող կիրականանա:

Կշեռք
Կշեռնքերը ստիպված կլինեն պայքարել հաջողության ու երջանկության համար, քանի որ շան տարին, մեղմ ասած, իրենցը չի լինի:
Պայքարի արդյունքում ձմռանն ակնկալվում է ֆինանսական մեծ ներհոսք:
Հնարավոր է, որ կենդանակերպի նշանի ներկայացուցիչները գտնեն իրենց երկրորդ կեսին:

Կարիճ
Առնետն այնքան էլ չի սիրում կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներին: Սակայն դա ամենևին չի նշանակում, որ 2020-ն անհաջողակ կլինի:
Պարզապես, այս դեպքում կարիճները պետք է ինքնուրույնություն ցուցաբերեն ու պատասխանատու լինեն կատարածի համար:
Հատկապես պետք է ուշադրություն դարձնել առողջությանը:

Աղեղնավոր
2020-ը, անկասկած, աղեղնավորներին դուր կգա: Երբեմն տպավորություն կստեղծվի, որ ամեն ինչ շատ վատ է, ելք չկա, սակայն ամեն ինչ միանշանակ չէ:
Աղեղնավորները կգիտակցեն իրենց սխալները:
Մյուս կողմից կհասկանան, թե որքան կարևոր է ընտանիքն ու երկրորդ կեսին գտնելը:

Այծեղջյուր
Մինչև գարուն այծեղջյուրները կլուծեն 2019 թվականից կուտակված խնդիրները:
2020-ը հաջողակ աշխատանքային տարի է, սպասվում են առաջխաղացումներ:
Կարևորը սեփական տաղանդը ճիշտ մատուցելն է: Տարվա ընթացքում կենդանակերպի նշանի ներկայացուցիչները կգտնեն իրենց երկրորդ կեսերին:

Ջրհոս
Ջրհոսները ստիպված կլինեն շատ աշխատել, սպորտով զբաղվել ու ճիշտ սնվել: Նրանցից շատերը նոր գիտելիքներ ձեռք կբերեն, որոնց շնորհիվ կյանքը շեշտակի կփոխվի: Չի բացառվում, որ նրանք նոր լեզու կսովորեն ու կիրականացնեն վաղեմի երազանքները:

Ձկներ
Անցնող տարում ձկներն ամեն ինչ արել են, որպեսզի հաջողության հասնեն:
Սակայն ամեն ինչ չէ, որ իրականություն է դարձել:
Առնետը կօգնի իրականացնել բոլոր նպատակները: Ֆինանսական հաջողություններ, լավ աշխատանք, հիասքանչ ընտանիք, լավ առողջություն. տարին բացառիկ հաջողակ է: