«Ալեքսն է իմ հրաշագործը»․ Լիլիթ Բասյանի ամանորյա լուսանկարները որդու հետ - Showbiz.am

«Ալեքսն է իմ հրաշագործը»․ Լիլիթ Բասյանի ամանորյա լուսանկարները որդու հետ

Լիլիթ Բասյանն իր ինստագրամյան էջում կիսվել է տղայի՝ Ալեքսի հետ ամանորյա լուսանկարներով և դրանց կից գրել է.
«Իսկ դուք հավատո՞ւմ եք կախարդանքին։ Ես կարծում եմ, որ հրաշքը մեզ շատ մոտ է, կարևորը՝ ցանկանալ տեսնել այն։ Իմ Ալեքսն է իմ հրաշագործը»։
Ավելի վաղ գեղեցկուհին հանդես էր եկել հուզիչ գրառմամբ․
«Առաջին հերթին ես ուզում եմ Ալեքսի ընկերը լինել: Ես գիտեմ,  եթե անգամ նա սխալներ գործի, ես իրեն չեմ թողնի դրանց համար:
Ես չեմ ձգտում լինել գրքերից վերցրած իդեալական մայրիկի կերպար: Չեմ ընդունում «պարտավոր է» արտահայտությունը: Եթե մենք երեխային կյանք ենք նվիրել, պետք է նաև ազատություն տանք, չպետք է ղեկավարենք իր կայնքը, այլ հարց է, որ պետք է սովորեցնենք, թե ինչպես քայլի կյանքի ճանապարհով: Որքան էլ ասես, որ դիմացը փոս է, մեկ է, նա գնալու է դեպի այդ փոսը: Երբ ընկնի, պետք է օգնես կանգնել, ոչ թե ասես՝ ես ասում էի…
Մինչև երեխան չընկնի, չի հասկանա, որ այդտեղ իսկապես վտանգ կար: Ինքս էլ եմ այդպես արել: Մենք բոլորս մեր սխալների վրա ենք սովորում»:

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

post-image
ՇոուՆյուզ

Կապիտոլիումի վրա հարձակման համար ձերբակալվել է Iced Earth երաժշտական ​​խմբի մենակատարը

Ամերիկացի կիթառահար, Iced Earth երաժշտական խմբի մենակատար Ջոն Շաֆերը ձերբակալվել է Կապիտոլիումի տարածքում հունվարի 6-ին տեղի ունեցած անկարգություններին մասնակցելու համար:...
Ավելին