Եգոր Կրիդի ամանորյա 18+ լուսանկարը

Հայտնի երգիչ Եգոր Կրիդն իր ինստագրամյան էջում նոր լուսանկար է հրապարակել մոդել Լիա Սիտդիկովայի հետ, ով պարբերաբար հայտնվում է տղամարդկանց համար ամսագրերի շապիկներին և հայտնի է բազմաթիվ սկանդալներով։
Նույն լուսանկարով կիսվել է նաև սկանդալային մոդելը։ «Ամանորյա աճպարարություններ Եգոր Կրիդի հետ»,- լուսանկարը մակագրել է Լիան։
Մեկնաբանությունները հեղեղվել են ինչպես երկրպագուների կողմից, այնպես էլ հայտնի մարդկանց կողմից հետաքրքիր կատակներով ու հաճոյախոսություներով։
«Պարտադիր էր շղթան ցույց տալը»,- կատակել է հայտնի վիդեոբլոգեր Մորգենշթերնը։

Հիշեցենենք, որ արդեն երկար ժամանակ է, ինչ Կրիդը չի համագործակցում Տիմատիի հետ։ Շատ երկրպագուների կարծիքով այդ փաստը բավականին վատ է անդրադարձել Կրիդի կարիերայի վրա, որովհետև երգչի նկատմամբ սերն ու պահանջարկն այլևս առաջվանը չէ։
18+ տեսահոլովակներով ու լուսանկանրերով Կրիդի ցանկանում է ամեն կերպ իր վրա հրավիրել երկրպագուների ուշադրությունը։