Ամանորի նախօրեին Ջոնի Դեփն ու Վանեսա Պարադին վերամիավորվել են

Տարիներ առաջ Ջոնի Դեփը լքեց իր կնոջը՝ ֆրանսիացի դերասանուհի Վանեսա Պարադիին, որպեսզի ամուսնանա երիտասարդ Էմբեր Հերդի հետ։ Սակայն արդեն մի քանի ամիս է, ինչ այս զույգը գտնվում է բոլոր լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում։

Դեփն ու Հերդին ամուսնալուծվել են։ Էմբերը մեղադրել է նախկին ամուսնուն ընտանեկան բռնության մեջ։
Ջոնի Դեփը ոչ միայ ժխտել է դա, այլ նաև հայց է ուղարկել դատարան, որպեսզի Էմբերը պատասխանատվության ենթարկվի սուտ մեղադրանք ներկայացնելու համար։
Ջոնի Դեփի իրավաբանները կարողացել են ապացուցել դերասանի անմեղությունը։

Ամանորի նախօրեին պապարացիները կարողացել են լուսանկարել Դեփին նախկին կնոջ՝ Վանեսա Պարադիի հետ, ովքեր ջերմ զբոսնել են և զբաղված են եղել ամանորյա գնումներով։
Աստղերի վերամիավորման նյութն անչափ ուրախացրել է նրանց երկրպագուներին։
Սոցիալական կայքերում ակտիվ քննարկում են նրանց՝ մաղթելով համերաշխություն ու սեր գալիք տարում։