Հայտնի զույգեր, ովքեր ամուսնալուծվեցին 2019-ին

Աստղերը մեր պես սովորական մարդիկ են և երբեմն նրանք էլ կարող են խնդիրներ ունենալ անձնական կյանքում:
Ձեզ ենք ներկայացնում այն աստղերին, որոնց համար 2019 թվականն այդքան էլ հաջող տարի չէր սիրային տեսանկյունից:
Նրանք հենց այս տարի հայտարարեցին իրենց ընտանեկան խնդիրների և ամուսնալուծությունների մասին:

Սոս Ջանիբեկյանի և Մադոննա Հարությունյանի ամուսնալուծության մասին լուրն իսկական շոկ էր երկրպագուների համար:
Մադոննա Հարությունյանը, ով բավականին ակտիվ է իր ինստագրամյան էջում, հաճախ էր գեղեցիկ, ջերմ ընտանեկան լուսանկարներով կիսվում իր հետևորդների հետ: Եվ միայն շաբաթներ առաջ իր երկրպագուներից մեկի այն հարցին, թե ինչու նա ավելի հաճախ չի հրապարակում իր և Սոսի համատեղ լուսանկարները, Մադոննան խոստովանեց, որ ամուսնալուծվել է:

Գայանե Ասլամազյանի և նրա ամուսնու բաժանությունը վերածվեց իրական սկանդալի:
Ամուսնալուծության մասին Գայանե Ասլամազյանը հայտնեց տեսանյութի միջոցով, որտեղ նա նաև խոստովանեց, որ ամուսինը ձերբակալվել է:
Հետագայում պարզվեց, որ Գայանեյի նախկին նարկոբարոն ամուսինը ենթարկվել է ցմահ ազատազրկման:

Միսթր X և Սվետլանա Բոսնոյան
Ամերիկաբնակ երգիչ Միսթր X-ի՝ Արթուր Հակոբյանի համար այս տարին նույնպես այդքան հաջող չէր: Իր ամուսնալուծության մասին երգիչը պատմել է հարցազրույցներում՝ ասելով, որ հանուն դստեր կնոջ հետ ընկերական ու լավ հարաբերություններ է պահպանում:

Լիլիթ Բասյան և Ալեքսանդր Բաբասյան
Հայկական շոու-բզինեսի ամենաջերմ ու սիրառատ զույգերից մեկն օրերս առիթ տվեց մտածելու, որ իրենց հարաբերություններն ավարտված են:
Լիլիթ Բաբասյանն իր իսնտագրամյան էջում փոխել է իր ազգանունը՝ այն դարձնելով Բասյան և հեռացրել է ամուսնու հետ բոլոր լուսանկարները: