Գոհար Ավետիսյանը նոր ընտրյալ ունի

Հայտնի դիմահարդար Գոհար Ավետիսյանը վերջերս արդեն ակտիվ զբաղվում է նաև երաժշտությամբ և իր ու Տիգրան Ասատրյանի զուգերգից հետո՝ օրեր առաջ եղավ նրա երկրորդ տեսահոլովակի պրեմիերան:
Գեղեցկուհին ուրախացրել է իր ինստագրամյան հետևորդներին հայտնելով, որ նոր ընտրյալ ունի և նրա հետ ամանորյա լուսանկար է հրապարակել։
«Նա ատում է սոցիալական կայքերը, այդ իսկ պատճառով կարող եմ կամ այպսիս լուսանկար հրապարակել, կամ ընդհանրապես չհրապարակել։ Նա նախհընտրում է մնալ կադրից դուրս, և ես հարգում եմ նրա ընտրությունը»,- ռոմանտիկ լուսանկարին կից նշել է Գոհար Ավետիսյանը։
Հիշեցնենք, որ ամիսներ առաջ՝ իր մտերիմներից մեկի ամուսնական արարողությունից Գոհարը լուսանկար էր հրապարակել, որին կից հայտարարել էր․ «Հարցս վերաբերում է բոլորին: Ինչո՞ւ են ամուսնալուծված մարդիկ ամուսնական արարողություններին հուզվում, ճնշվում և տխրում: Իմ կյանքում երկրորդ անգամ հարսանիք հաստատ չի լինելու»։